#Մերժի՛ր Սերժին# շարժումը Վանաձորում նոր թափ է հավաքում:
Ապրիլի 21-ին Վանաձորում ցուցարարներն իրենց անհնազանդությունն սկսեցին ավտոերթով: Տասնյակ մեքենաներ մեկնարկեցին Հայքի հրապարակից եւ անցնելով քաղաքի գրեթե բոլոր փողոցներով կրկին վերադարձան հրապարակ: Այստեղ նրանց սպասող ցուցարարներին միանալով նրանք իրենց իրազեկման ակցիան շարունակեցին ոտքով: Բողոքի հիմնական ալիքը նրանք կբարձրացնեն երեկոյան 18-ին Հայքի հրապարակում:
0 Մեկնաբանություն