Մունետիկ

«Մի՛ խլեք ինձնից իմ բաժին արևը»: Ստեփանավանի բնակչի բաց նամակը:

Ես Քնարիկ Գրիգորյանն եմ: Ապրում եմ Ստեփանավանում ՝ Սոս Սարգսյանի անունը կրող փողոցի թիվ 16 տանը: 2016 թվականին Արամ Աբովյանը՝ նույն ինքը՝ Արամ Մագադանսկին, նույն թաղամասում գնեց տարածք՝ իմ տնից 3 մետր հեռավորության վրա: Կառուցեց իր մեկ հարկանի տունը: Կարծես, ամեն ինչ կարգին էր, սական այս տարի ՌԴ-ի քաղաքացի Արամ Աբովյանը, հավանաբար, որոշելով, որ իրեն վայել չէ մեկ հարկանի տուն ունենալ, դիմել է համայնքապետարան ՝ երկրորդ հարկ կառուցելու նպատակով, որ, ըստ էության, հակասում է օրենքին, քանի որ այս դեպքում տների միջև հեռավորությունը պետք է կազմի 6 մետր և պետք է լինի հարևանների համաձայնությունը: Ստեփանավանի նորանշանակ ճարտարապետը՝ հաշվի չառնելով իմ բազմաթիվ գրավոր ու բանավոր բողոքները, որով ընդամենը պահանջում էի շարժվել օրենքով և չզրկել ինձ ու մեծահասակ մորս Աստծո պարգևած արևից, տվել է իր թույլտվությունը երկրորդ՝ ևս 7 մետր բարձրությամբ շինություն կառուցելու համար: Փաստաթղթերով բնակելի տունը վերածվում է երկու սրահներով շինության, որը խոպանչի Արամի միակ շինությունը չէ. նմանատիպ երկու շինություն նա արդեն իսկ ունի Ձախափնյա թաղամասում: Խնդրում եմ օգնել ինձ ՝ կանխելու Ստեփանավանի քաղաքապետի և ճարտարապետի օրինազանց քայլը՝ հանուն խոպանչի – փոդրատչու կապիտալի: Նամակս ընդունեք

որպես անզորության ճիչ, քանզի արհամարհական ու ստորացնող վերաբերմունքից զատ, նրանք հայտարարում են, թե իրենք մտահոգվելու ոչինչ չունեն, եթե անգամ դիմեմ նորաստեղծ կառավարության համապատասխան մարմիններին:

25.05.2018

Քնարիկ Գրիգորյան

Image alt Image alt Image alt Image alt Image alt
«Մի՛ խլեք ինձնից իմ բաժին արևը». Ստեփանավանի բնակչի «անզորության ճիչը»

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *