«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը իր քարտուղարությամբ, շարքերով և համակիրներով սրտի խորը կսկիծով գուժում է կուսակցության անդամ, «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ և Արցախյան ազատամարտի հայտնի մարտիկ Արայիկ Խանդոյանի՝ Միայնակ Գայլի մահը, որ տեղի ունեցավ հոկտեմբեր 9-10 կեսգիշերին՝ Գյումրիում՝ առաջին տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով։
Նա ծնվել էր 1971 թվականին ապրիլի 19-ին։
Արայիկ Խանդոյանը իր բովանդակ կյանքի ընթացքում եղել է խորհրդանիշ և մարմնավորում իր հայրենիքի և ազգի նկատմամբ անմնացորդ նվիրումի։ Պատանեկան տարիքից հազիվ դուրս եկած մինչև իր անժամանակ մահը նա իր էությունը նվիրաբերեց նախ օտարի կողմից , և ապա հայանուն մարդկանց կողմից զավթված հայրենիքի ազատագրմանը՝ զոհաբերելով և առողջություն և ընտանեկան երջանկություն։
Որպես օտար զավթիչի անարդարության, կեղեքման, ստի և կեղծիքի դեմ ըմբոստացած հայ մարդ, Արայիկ Խանդոյանը իրոք եղավ մարմնավորումը «Սասնա Ծռեր» էպոսի ոգու։
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը կձևավորի Արայիկ Խանդոյանի հուղարկավորության հանձնաժողով և արարողակարգի մասին կտեղեկացնի առաջիկայում։
0 Մեկնաբանություն