Մունետիկ

Միջադեպ մաքսայինում. քաղաքացին ջարդել է իր օգտագործած լվացքի մեքենան՝ իբրև բողոքի ակցիա (տեսանյութ)

Միջադեպ մաքսային ծառայությունում. կադրերից կարելի է ենթադրել, որ դեպքը տեղի է ունեցել Բագրատաշենում:

Համացանցում այդ մասին տեսանյութ է տարածվել՝ հետևյալ մակագրությամբ. «Մարդուն ինչ օրն են քցել, որ սենց բան է անում: Օրվա դեպքը. Մաքսային ծառայության աշխատակիցները օգտագործած լվացքի մեքենայի համար 100 դոլար մաքսավճար են պահանջել»:

Օգտատերերից մեկն էլ այս առիթով գրել է. «էս հարկային ու մաքսային աշխատակիցների մի մասը կաշառքից կտրվել են, ինադու լարվել են ժողովրդի հետևից, հարկաինը մի կողմից է  ՓՄՁ—ներին տուգանում աջ ու ձախ, մաքսաին էլ,մարդկանց սեփական ապրանքը նորից մաքսազերծել է  տալիս։ Այսինքն, մարդ եթե ուզումա արտերկրից վեշերով հետ գա իր տուն,  օգտագործած ապրանքը պիտի մաքսազերծի…Գժանոց…..»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *