“Միջազգային դիտորդներն արձանագրեցին, որ մեր ընտրողն ընտրակաշառքով է ընտրել”: Արթուր Սաքունց
“Ընտրություններն անցել են մասսայական ընտրախախտումներով: Եղել են ուղղորդումներ, ճնշումներ ընտրողների վրա, զանգվածաբար ընտրակաշառք է բաժանվել: Ոչ ազատ կամարտահայտման արդյունքում տեղի ունեցած այս ընտրության հետևանքները Հայաստանի համար ցավալի են լինելու”: “Անկախ դիտորդ” դաշինքի անդամ ՀՔԱ ՎԳ ղեկավար Արթուր Սաքունց: Առաջիկայում Հայաստանը կարող է մոռանալ Եվրոպական միությունից ֆինանսական օժանդակության մասին: Այն, ինչ արձանագրեցին միջազգային դիտորդները ընտրակաշառքի մասով՝ վիրավորական ու նվաստացուցիչ է ՀՀ ընտրողի համար,- ասում է իրավապաշտպանը: Դա նշանակում է, որ մեր ընտրողն ընտրակաշառքով է ընտրել: Մեր հասարակությունը լուրջ հիվանդ է: Պատկերը, թերևս, կփոխվի այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին կունենա տնտեսական ու աշխատանքային ազատություններ` այլևս չմտահոգվելով ոչ ցանկալի ընտրության պատճառով աշխատատեղ կորցնելու մասին:
0 Մեկնաբանություն