Մունետիկ

Միջազգային գիտաժողով Վանաձորի պետհամալսարանում՝ նվիրված անվանի գրականագետ Մելս Սանթոյանի 80ամյակին

ՎՊՀ-ում ԲՈւՀ-ի հիմնադիրներից մեկի՝ Մելս Սանթոյանի 80 ամյա հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողով է տեղի ունեցել՝ Հայաստանի, Արցախի ու արտերկրի գրականագիտական մտքի մշակների մասնակցությամբ: «Հին և միջնադարյան, նոր գրականության պատմություն, նորագույն գրականություն և գրական քննադատություն: Սա բացառապես գրականագիտական գիտաժողով է»,- նշել է ԲՈւՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Արեն Սանթոյանը, ով կրկնակի է կարևորել գիտաժողովի անցկացումը՝ և պաշտոնի, և՛ Մելս Սանթոյանի որդին լինելու բերումով: Ներկայացված զեկույցները կքննարկվեն բաժանմունքներում և կգրախոսվեն: Հրատարակության կարժանանան միայն խմբագրական խորհրդի գրական գրախոսությունն անցած հոդվածները՝ ամենայն հավանականությամբ 2019-ին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *