Մունետիկ

Մունդիալ-2018. Շվեյցարիան հաղթեց Սերբիային եւ հավասարվեց Բրազիլիային

Ֆուտբոլի Շվեյցարիայի հավաքականը աշխարհի առաջնության 2-րդ տուրի Սերբիայի հետ խաղում չնայած առաջինը գոլ բաց թողեց, սակայն հետագայում կամային հաղթանակ տարավ:

 

Կալինինգրադում կայացած հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին գլխի հարվածով բացեց սերբ ֆուտբոլիստ Ալեքսանդր Միտրովիչը: Ընդմիջումից հետո, 53-րդ րոպեին, Գրանիտ Ջական հուժկու հարվածով վերականգնեց հավասարակշռությունը, իսկ հանդիպման վերջին րոպեին Ջերդան Շեքիրին խփեց հաղթական գոլը՝ 2:1:

 

Շվեյցարիայի հավաքականը վաստակեց 4 միավոր եւ հավասարվեց Բրազիլիայի ընտրանուն: Խմբային փուլի վերջին խաղում շվեյցարացիները կհանդիպեն Կոստա Ռիկայի հետ, իսկ բրազիլացիները՝ սերբերի հետ:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *