''Մուսաների ծառաները'' խորագրով միջոցառում` նվիրված Գագիկ Աղաբաբյանին:
Լոռու մարզային գրադարանի նախաձեռնություններից հերթականը ստեղծագործական ցերեկույթների չըդհատվող շղթա է լինելու, որի առաջին օղակը երգիչ-երգահան, մշակույթի երախտավոր, գրող եւ միջոցառումների կազմակերպիչ Գագիկ Աղաբաբյանն է: ‘’Մուսաների ծառաները’’ խորագիրը կրող միջոցառմանը ներկա են մշակութային ու գիտական աշխարհում իրենց անմնացորդ ծառայությունը մատուցած մարդիկ, մուսայի իրական ծառաները, որոնց համար այդ ծառայությունը վաղուց դուրս է եկել սոսկ աշխատանք լինելու նեղ սահմաններից՝ դառնալով աստվածային կոչում: Լոռվա աշխարհի ահա այդպիսի երախտավորներին ՛՛Մուսաների ծառաները՛՛ խորագրով տարեգիրքն է նվիրել Գագիկ Աղաբաբյանը, որպես մեր բնաշխարհն ու նրա սահմաններից դուրսը նվաճողների միասնական անձնագիր:
0 Մեկնաբանություն