Մունետիկ

Նախկին 19:47-ի փոխարեն Երևան –Բաթումի գնացքը Վանաձորից կշարժվի 19:34-ին:

Հունիսի 15-ից Երևան-Բաթումի գնացքը սկսել է ուղևորափոխադրումների շրջանը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ այս տարի արդեն ողևորների թվի կրկնակի աճ է գրանցվել՝ 15-ից հասնելով 30-ի: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Ռաֆիկ Սեխլեյանխ խոսքով՝ ինչպես միշտ գործում է գնային ճկուն համակարգ: Նախորդ տարվա համեմատ տոմսերի գներն էապես չեն փոխվել, փոխոխություն է տեղի ունեցել միայն գնացքի չվացուցակում: Նախկին 19:42-ի փոխարեն գնացքը Վանաձոր է հասնում 19:29-ին և շարժվում 19:34-ին: Բաթումի գնացքը հասնում է արդեն առավոտյան 7.10 րոպեին:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *