Մունետիկ

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը մտնում է ակտիվ քաղաքականություն

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ ասվում է.

«Մեզ պարտադրում են երկու ճանապարհ և համոզում, որ ամեն ինչ վաղուց որոշված է, սերմանում անտարբերություն ու իրար նկատմամբ ատելություն։

Իմ կյանքը նվիրել եմ իրավապաշտպան գործին, բայց ստեղծված պայմաններում միայն այդ աշխատանքն արդյունք չի տալիս։ Ես հայտ եմ ներկայացնում քաղաքականությունն օգտագործելու մարդկանց միավորման ու երկրի առաջընթացի համար՝ հանուն իրական խաղաղության։

Սա հայտ է ոչ թե հին կանոններով շարժվելու, այլ այդ կանոնները փոխելու մասին։ Սա հայտ է խոսքին տեր լինելու բոլորով հանուն Հայաստանի աշխատելու  մասին, ցույց տալու, որ կա ինքնուրույն միտք, ինքնուրույն խոսք և կարող թիմ․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *