«Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններն ու հեռանկարները» թեմայով քննարկմանը, որ նախաձեռնել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, հնչել են տեսակետներ մեր երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ: Բանախոսներն են եղել ՀՀ ԱԺ պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ու «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Էդմոն Մարուքյանի համոզմամբ՝ բարդ է ակնկալել արտաքին մոտեցումների փոփոխություն հատկապես ԵՄ-ից, երբ չի փոխվել ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը: Նա նաև կանխատեսում է արել, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն չի սպասվում նաև ընտրություններից հետո: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ նշել է, որ «Ժառանգություն»-ը կողմ է Հայաստանի գործընկերների հետ ուղիղ հարաբերություններին: Իրերն իրենց անուններով կոչելու կողմնակից Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը ժողովրդին հասկանալի լեզվով բացատրում է նախկին ու ներկա իշխանությունների տարբերությունը՝ նախկինները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը «կզած» էին, ներկաները՝ լեգիտիմ: Մանրամասները՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն