Մունետիկ

Նարեկ Սարգսյանը դեռևս չի արտահանձնվել Հայաստան

 Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը, ով դեկտեմբերի 6-ին հայտնաբերվել և  ձերբակալվել էր Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, դեռևս չի արտահանձնվել Հայաստան: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

«Նա դեռ Հայաստան չի տեղափոխվել: Մենք կհավաքենք համապատասխան փաստաթղթերի շրջանակը, ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է այդ հարցով: Կարևորն այն է, որ ձերբակալվել է: Նա ձերբակալված է Պրահայում, հետո կարտահանձնեն Հայաստանի Հանրապետություն»,- ասել է Օսիպյանը:

Նա կատարվածը որակել է որպես ոստիկանության միջազգային կառույցների հետ հաջող համագործակցության արդյունք: «Ամիսներ առաջ, մինչև հայտնաբերելը, երբ ասում էի, որ մեր տեսադաշտում է, ոմանք լրատվամիջոցներից կարծում էին, որ դրանք անլուրջ հայտարարություններ են: Բայց տեսեք, որ փաստը մնում է փաստ, որ նա հայտնաբերվեց: Սա շատ լավ համագործակցություն էր մեր գործընկերների՝ նաև «Ինտերպոլ»-ի միջազգային կառույցների, եվրոպական գրասենյակների հետ, որը տվեց իր արդյունքը»,- ասել է ՀՀ ոստիկանապետը:

Տեսանյութը՝ «Ազատություն ռադիոկայան»-ի։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *