՛՛Նկարում եմ լույսի ու խավարի, բարու եւ չարի հակադրությունները՛՛: Վազգեն Բադալյան
Համարելով, որ ՀՀ ոստիկանական համակարգը խորհրդային միլիցիայի իրավահաջորդն է, տոնի 100-ամյակին՝ նոյեմբերի 10-ին՝ ԽՍՀՄ ոստիկանության կազմավորման օրը ոստիկանության պաշտոնաթող գնդապետ, ՀՀ վաստակավոր մարզիչ, գեղանկարիչ Վազգեն Բադալյանը հերթական անհատական ցուցահանդեսն էր բացել Ստեփանավանի մշակույթի տանը: Վարդաբլուր գյուղն է Վազգեն Բադալյանի տոհմական օրրանը, ուստի ցուցահանդեսն էլ կազմակերպվել էր հայրենի եզերքում՝ հարազատների ու բարեկամների ընկերակցությամբ: Ցուցահանդեսի բացման հանդիսությանը նախորդեցին շնորհավորական խոսքեր, մաղթանքներ ու պարգևատրում: Չմոռացան նաև ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի 9 զոհված տղաներին հիշատակել՝ լռության 1 րոպեով: Արցախյան գոյամարտին ոստիկանների մասնակցությունը ևս վճռորոշ է եղել:
0 Մեկնաբանություն