Մունետիկ

Նպաստավոր պայմաններ եւ նոր ծրագրեր՝ միտված քաղաքի զարգացմանը:

Բացառապես Վանաձորի զարգացմանը միտված անկախ հարթակ ստեղծելու նպատակով քաղաքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի եւ ՏՏ բաժնի նախաձեռնությամբ հրավիրված առաջին քննարկումն է: Հնարավորությունների զսպանակը առավելագույնս բացելու համար անհրաժեշտ առաջին պայմանը, նախաձեռնողների խոսքով, հանրային կարծիքին առաջնահերթ նշանակություն վերապահելն է, թիմային կամ անհատական աշխատանքով, գաղափարով համայնքում մնայուն արժեք ստեղծելու համար: Ինչպես համայնքի, այնպես էլ կառավարության բյուջեից ակնկալվում է ֆինասական աջակցություն՝ նման ծրագրերը կյանքի կոչելու համար: Համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրերին է միանում քննարկման կեսից և վստահեցնում՝ համայնքի բյուջեից շուրջ 320 միլիոն դրամը հնարավոր է հատկացնել հենց այս նպատակի համար:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *