Նվեր վանաձորցիներին: Զուլոյի դիմանկարը նրա ծննդյան օրվա առթիվ:
Երիտասարդ նկարիչ Գեւորգ Նազարյանն է: Մոտ մեկ ամիս առաջ բանաստեղծ Սամվել Զուլոյանի որդու՝ Լեւոնի հետ ծանոթանալուց հետո իմացել էր, որ այս շենքում է ապրել Զուլոն, ու անմիջապես ցանկություն էր հայտնել, որ շենքի դիմահայաց պատին գրաֆիկական ոճով հենց ինքը կերտի բանաստեղծի դիմանկարը: Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրացավ Զուլոյի ծննդյան 61-րդ տարեդարձը: Գեւորգն ու պոետի որդին որոշեցին ընտրել գեղանկարիչ Խաչիկ Ղարաբեկյանի՝ փշեպսակով Զուլոյի դիմանկարը՝ առանց պսակի: Գեւորգ Նազարյանը վստահ է. կբազմապատկվի Զուլո բանաստեղծի նկատմամբ վանաձորցիների հետաքրքրությունն, ու նրանք կսկսեն նոր թափով կարդալ պոետի գործերը:
0 Մեկնաբանություն