Մատչելի գին, հուսալիություն, դիմացկունություն, երկարակեցություն. հումքը՝ միջազգային շուկայում բավական թանկարժեք՝ կարբոնի մանրաթել․ խոսքը Վանաձորում արտադրվող կոմպոզիտային բալոնների մասին է: Այն հիմնել է «Ռադ Սանե Ատտի» միջազգային ընկերության կողմից ստեղծված ռուս-իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ընկերությունը: Վանաձորում բալոնների արտադրության ընթացքին հետևել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանին մեկ այլ նորամուծություն էլ են ներկայացրել՝ հայ-իրանական համատեղ արտադրության «Սայնա Արմենիա» մեքենան:
0 Մեկնաբանություն