Մունետիկ

«Օդից փող» հեռուստախաղի հերթական զոհը 60 000 դրամ է պարտք Բիլայնին. Տեսանյութ

Վանաձորցի Արսեն Արսենյանը 70 տարեկան է: Թոշակառու է, ապրում է թոշակառու կնոջ հետ: Երեկոյան հեռուստացույց են դիտում, ու մի օր էլ գայթակղվում «Օդից փող» հեռուստախաղով և որոշում մասնակցել, մանավանդ, որ հարցը «հեշտ» է եղել:
«Օդից փող» ստանալու և առօրյա խնդիրները մեղմելու հիանալի հնարավորությունը ձեռքից բաց չթողնելու մտադրությամբ՝թոշակառու տարեցները զանգահարել են նշված համարով և սպասել, շատ երկար են սպասել, որ շուտով օպերատորը կմիացնի և այդքան «բարդ» բառը իրենք կհնչեցնեն, սակայն այդպես էլ մնացել են գծի մեջ…
«Օդից փող» «ինտելեկտուալ» հեռուստախաղը խարդախություն է, որի մասին օրերս հնչեց նաև ԱԺ-ում, երբ ՀՌԱՀ նախագահը ամբիոնի մոտ պատասխանելով պատգամավորների հարցերին,  ասաց, որ խնդիրը կարգավորվել է, այլևս ցերեկային ժամերին չի հեռարձակվում և երեխաները չեն մասնակցում խաղին, բողոքներն էլ քչացել են: 
Ուզում եմ հարցնել պարոն Բունիաթյանին.«Իսկ մեր միամիտ տարեցների մասին մտածե՞լ եք և, առհասարակ, մտածե՞լ եք, թե ի՞նչ է տալիս այդ հաղորդումը հեռուստադիտողին: Եթե գտել եք պատասխանը՝ զանգահարեք այդ հաղորդաշարին ու շատ երկար սպասեք գծի մեջ, որպեսզի ձեզ միացնեն ու դուք ասեք այդքան «բարդ» հարցի պատասխանը: Մի քանի օրից հավանաբար չեք գնա որևէ ԶԼՄ և արցունքոտ աչքերով օգնություն խնդրեք, որովհետև ինչպես Արսեն պապն է ասում՝ իրենց ծանոթներին են միացնում… Ասում եք՝ օրենսդրություն չի խախտվում, դուք չեք կարող արգելել կամ գրաքննել, իսկ որպես ոլորտը կարգավորող մարմին, բարոյական տեսանկյունից որևէ բան կարո՞ղ եք անել, պարոն Բունիաթյան»:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *