Նորամուտ գյուղ մեզ հաջողվեց հասնել Գուգլ տեղորոշման ծառայության միջոցով: Այստեղ ավելի շատ լքված տների ու շների հանդիպեցինք, քան մարդկանց: Մի պահ սկսեցինք կասկածել՝ արդյո՞ք ճիշտ ենք եկել: : Դեպի լքված իրականություն երկար ու արկածներով լի Ճանապարհին մեզ հանդիպած միակ ցուցանակը Մեղվահովիտինն էր: Այդ ճնշող մտորումների ու բնակիչների փնտրտուքի մեջ, մարդկային ձայն ենք լսում: Խորը շունչ քաշելով, որ այստեղ, այնուամենայնիվ, մարդիկ են ապրում, Մեսրոպ Հարոյանին ենք հանդիպում: Սկսում հարցուփորձ անել, թե ինչպես է հայտնվել Աստծո կողմից մոռացված այս վայրում...
Տեսանյութը Լոռի հեռուստաընկերության եթերում՝ այսօր, ժ. 21:30-ին, կայքում՝ 20.04.2019թ.:
Տեսանյութը պատրաստվել է “Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Փոքր դրամաշնորհների հանձնաժողովի տրամադրած դրամաշնորհի շրջանակներում:
0 Մեկնաբանություն