՛՛Օրակարգում կշռադատված ընտրություն կատարելն է՛՛: Վահրամ Բաղդասարյան
Շարունակվում են ԱԺ պատգամավորության թեկնածու Վահրամ Բաղդասարյանի քարոզարշավային հանդիպումները Վանաձորի տարբեր թաղամասերում և հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակազմերի հետ: Հացաբուլկեղենի արտադրությամբ զբաղվող ՛՛Ռուդել՛՛ ձեռնարկությունում ԱԺ պատգամավորության թեկնածուին դիմավորում են ավանդական աղուհացով և հոտնկայս ծափահարություններով: Փորձելով չչարաշահել աշխատակիցների համբերությունն ու ժամանակը, հայցելով նրանց ներողամտությունը, պատգամավորության թեկնածուն կանգ է առնում հիմնական ասելիքի վրա. կարևորել մասնակցությունն ընտրություններին, որովհետև այսուհետ վերանում է նախագահի ընտրությունը, երկիրը ղեկավարվելու է խորհրդարանի կողմից:
0 Մեկնաբանություն