Վանաձորի Աբովյան 14 հասցեում բնակվող Պողոսյանների մասին ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Անդրիասյանի գրառումն անտարբեր չթողեց «Լոռի» հեռուստաընկերությանը: Ընտանիքը հայտնվել է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Ընտանիքի միակ կերակրողը` 43-ամյա Տիգրան Պողոսյանը, վերջերս տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասել է ողնաշարը և 3 ամիս է՝ անկողնում է: Չի կարողանում տեղաշարժվել: Վիրահատության համար անհրաժեշտ է 2 միլիոն դրամ, որն ընտանիքը չունի, փոխարենն ունի աջակցության կարիք:
0 Մեկնաբանություն