Մունետիկ

«Օրինախախտներին բոլորին հանձնելու եմ դատախազությանը, եղա՞վ»: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան

Անդրեյ Ղուկասյանը պաշտոնավարման 1 ամիսն է ամփոփել մամլո ասուլիսով: Նրա բնորոշմամբ հնարավորինս նվազեցվել են կոռուպցիոն դրսևումները տարբեր ոլորտներում՝ սկսած տնօրենների մրցույթներից վերջացրած՝ օրինակ դպրոցներում թափուր աշխատատեղերի ցանկով, որ հասանելի է մարզպետարանի պաշտոնական կայքում: Այսուհետ այդտեղ կտեղադրվի նաև տեղեկություն սոցիալական օգնության չափի ու ստացողների մասին: Կադրային փոփոխոխությունները ևս չեն շրջանցվել՝ մարզպետարանի աշխատակազմի քարտուղարից մինչև առողջապահության ու գյուղվարչության պետեր: Վերջինի մասով կա կա հարուցված քրեական գործ, որով իրավապահներն են զբաղվում: Չի պատրաստվում հանդուրժել ոչ իրավասուների ներկայությունը մարզպետարանում: Չի խնայելու ոչ ոքի՝ անգամ հարազատին: «Օրինախախտներին բոլորին հանձնելու եմ դատախազությանը, եղա՞վ»,- նշել է Անդրեյ Ղուկասյանը, ով առաջիկա ԱԺ արտահերթին կառաջադրվի նաև ՔՊ ռեյտինգային ընտրակարգով։ 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *