Մունետիկ

«Որքան գնահատված եմ որպես մարզիչ, նույնքան անտեսված՝ որպես մարզիկ»: Ժորա Հովհաննիսյան(տեսանյութ)

Վանաձորի քաղաքապետարանում պարգևատրումներ են եղել: Շնորհակալագրեր և դրամական պարգևներ են հանձնվել սպորտոլորտի առաջավորներից 2018թ-ի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող Հովհաննես Մաղաքյանին, մարզչին` Ժորա Հովհաննիսյանին, ՀՀ 2018 թ-ի սեղանի թենիսի պատանիների առաջնությունում հաղթելու և միջազգային մրցաշարերում լավագույնս ներկայանալու համար` Ավետ Վասիլյանին, Էդգար Ռաֆայելյանին, Հովհաննես Ջուլհակյանին և մարզչին` Էրիկ Կոստանյանին: Վետերան ըմբիշների աշխարհի 9-ակի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյանը, որքան գնահատված է որպես մարզիչ, նույնքան անտեսված է իրեն զգում` որպես մարզիկ: Սպորտոլորտի ներկայացուցիչների պարգևատրմանը հաջորդեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության անդամների ընդունելությունը՝ արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ, առաջին քարտուղար Յան Պլեշինգերի գլխավորությամբ: Մանրամասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *