Ծնողների ուղեկցությամբ փոքրիկները եկել էին «Օրրան»՝ հունիսմեկյան տոնն այստեղ անցկացնելու և նվեր-փաթեթներ ստանալու: Չնայած արտակարգ դրությանը՝ «Օրրան»-ը հավատարիմ մնալով իր սկզբունքներին՝ կազմակերպել էր ամենամյա հունիսմեկյան ցերեկույթ, որի շրջանակներում սննդով լի փաթեթներ բաժանվեցին բոլոր 132 շահառուներին: Նրանցից 31-ը՝ միայնակ տարեցներ էին: Արտակարգ դրության շրջանակներում հերթական բարեգործությունն էր: Սովորականի պես, բայց անսովոր պայմաններում «Օրրան»-ում շահառուներին ընդունել են նախապես ախտահանված տարածքում: Երեխաներն ու ծնողները հեռահար ջերմաչափում են անցել, պաշտպանիչ դիմակներով էլ մասնակցել միջոցառմանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
0 Մեկնաբանություն