Ուղեգրերի հանձնմանը բացակա համայնքապետերի փոխարեն դահլիճը լցվեց մարզպետարանի աշխատողներով:
92-94 թթ-ի Արցախյան ազատամարտի հետևանքով վիրավորված ու 2016-ի ապրիլյան քառօրյայի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների ամառային հանգստին ուղղված հերթական բարեգործական ակցիայով ՛՛Հատուցում՛՛ ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետարանում էին Գյումրու ՛՛Արտ՛՛ բարեգործականի անդամները՝ կազմակերպության ղեկավար Արտյոմ Թումանյանի գլխավորությամբ: Համայնքապետերին սպասելու պատճառով փոքր ինչ ուշացումով սկսված հանդիպմանը, 12 համայնքապետերի փոխարեն դահլիճը լցվել էր մարզպետարանի աշխատակիցներով: Ներկա էին Ստեփանավանի, Դսեղի, Տաշիրի, Լեռնավանի և Ձորագյուղի համայնքների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Մինչ ուղեգրերի հանձնումը, Արտյոմ Թումանյանը Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանին փոխանցեց Սոչիում գործող ՛՛Հայ մայրերի միության՛՛ ոսկե մեդալը՝ ի նշան երախտագիտության, 3-րդ տարին անընդմեջ ծրագրի հետ համագործակցելու և ազատամարտիկների խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու համար:
0 Մեկնաբանություն