Լիվերպուլում մեկնարկել է «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչ փուլը, որի արդյունքում էլ այսօր կորոշվի այս տարվա մրցույթի հաղթողը։ Հայաստանը ներկայացնում է երգչուհի Բրյունետը՝ Future Lover երգով, որը կատարելու է 17-րդ համարի ներքո։
Հայաստանի օգտին Եվրոպայից քվեարկելու համար հարկավոր է 17 թիվն ուղարկել տվյալ երկրում առանձնացված համարին։
Այս տարի առաջին անգամ քվեարկելու իրավունք ունեն նաեւ մրցույթին չմասնակցող երկրները. այս եղանակով քվեարկելու համար հարկավոր է այցելել www.esc.vote կայք:
Քվեարկությունը կսկսվի բոլոր մասնակիցների ելույթներից հետո հայտարարված ժամանակահատվածում։
Հայաստանից Բրյունետի օգտին քվեարկել չեք կարող։
0 Մեկնաբանություն