Մունետիկ

"Ուրախությամբ փաստենք, որ այս միջոցներից 1.1 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացվի Հայաստանին"։ ԱՄՆ դեսպանատուն

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է բաշխվելու ամերիկյան օգնությունը: Դեսպանատան Ֆեյսբուքյան էջում նշվում է.

Միացյալ Նահանգները կհատկացնի 274 միլիոն ԱՄՆ դոլար՝ COVID-19 համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարի նպատակով  առողջապահական խնդիրներին աջակցելու և մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ 
  Ուրախությամբ փաստենք, որ այս միջոցներից 1,1 միլիոն ԱՄՆ դոլարը կհատկացվի Հայաստանին։  Այս աջակցությունը կցուցաբերվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կարմիր խաչի ու կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի միջոցով և հիմնականում նպատակաուղղված կլինի ազգային լաբորատոր կարողությունների, հիվանդությունների վերահսկման, դեպքերի բացահայտման և արագ արձագանքման, վարակի վերահսկման և կանխարգելման, գործերի վարման, պատրաստականության պլանավորման, ռիսկի վերաբերյալ հաղորդակցության, համայնքի ներգրավման և առողջության ու հիգիենայի պահպանման խթանման հարցերին։ 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *