Հունիսի 20-ի՝ Փախստականների միջազգային օրվա առիթով, Վանաձորի ամերիկյան անկյունում էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Սոմմեր Բեսիր Բրայերսը: Այցի առիթը՝ «Փախստականներ և մարդու իրավունքներ» թեմայով դիվանագիտական մոդելավորման դասընթացի անցկացումն էր: Օրվա բանախոսը խոսել է մարդու հիմնարար իրավունքներից, փախստականների հիմնախնդիրներից և թե ինչպես կարող է դիվանագիտությունը շահագրգիռ կողմերին օգնել փախստականների հարցերի լուծման ճանապարհին: Հայաստանի դերակատարությունը մեծ է եղել փախստականների կյանքում: Սիրիայից մեծ թվով փախստականներ ընդունելով՝ Հայաստանը գործնականում ցույց տվեց, որ մտահոգ է խնդրով:
0 Մեկնաբանություն