Լոռու մարզում մեծաթիվ մասնագետներ աշխատանք գտնելու փնտրտուքի մեջ են: Աշխատելու ցանկությունը կարևոր է, բայց ոչ բավարար՝ գործատուին գրավելու համար: Նպաստել աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացմանը երիտասարդական աշխատողների ներգրավմամբ. այս նպատակով «Լոռու զարգացման կենտրոն» ՀԿ_ իրականացնում է «Փոփոխության գործակալները» ծրագիրը։ Հետազոտություն են իրականացրել և պարզել, որ հաղորդակցման ոլորտում կա բաց. մասնագետները չեն կարողանում հաղորդակցվել և տպավորություն գործել գործատուի վրա: Ծրագիրը միտված է բարձրացնելու թվով 25 երիտասարդական աշխաատողի գիտելիքների մակարդակը hաղորդակցման և բանակցման ոլորտում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է թեմատիկ 3 դասընթաց՝ աջակցելու թվով 150 երիտասարդների, գործատուների հետ հանդիպման վերաբերյալ գործնական գիտելիքների մակարդակի բարձրացմանը։ Առաջին դասընթացը վարում էր Դավիթ Այվազյանը՝ "Արդյունավետ հաղորդակցում" թեմայով։
Երկշաբաթյա տևողությամբ ծրագրով թեև նախատեսված էին 16-30 տարեկան 25 մասնակից, այդուհանդերձ դասընթացի մասնակիցների թիվն ավելին էր: Հավաստագրեր կստանան միայն 25-ը, ովքեր ընտրվել են ըստ հայտերի և մասնակցել են ծրագրային ողջ փուլին: "Փոփոխության գործակալները" ծրագրն իրականացվում է "Վանաձորը 2019 երիտասարդական մայրաքաղաք" ծրագրի շրջանակում՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ։
0 Մեկնաբանություն