Մունետիկ

Փոստանջյանը Վանաձորում օգտվել է բազմության առկայությունից՝ ունենալով նախորդ դատարկ միտինգի փորձը:

Փոստանջյանը Վանաձորում օգտվել է բազմության առկայությունից՝ ունենալով նախորդ դատարկ միտինգի փորձը:

Վանաձորում էր Երևանի ավագանու անդամ, ՛՛Երկիր Ծիրանի՛՛ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Օգտվելով Վանաձորում 2 օր շարունակ տեղի ունեցող անհնազանդության ու բողոքի ակցիաներից, հավաքված բազմությունից և խուսափելով նախորդ վանաձորյան դատարկ միտինգի փորձից, նա փորձել է փոխել Վանաձորի խաղաղ ցուցարարների “Մերժիր Սերժին” վանկարկումների ընթացքը՝ բոլորին կոչ անելով վանկարկել իրենց “ Ընդվզի’ր” կարգախոսը: “Լոռի” հեռուստաընկերության հարցին՝ այս քայլով միանու՞մ է արդյոք “Մերժիր Սերժին” պայքարին, նա ոչինչ չի պատասխանել: Ճշտող հարցին՝ արդյո՞ք հիմա էլ է կարծում, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հաճախորդն է, Զարուհի Փոստանջյանը խուսափել է պատասխանել՝ նշելով, որ հարցազրույցներ չի տալիս:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *