Մունետիկ

«Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն» հաղորդումն արժանացել է Երևանի մամուլի ակումբի մրցանակին

Հայտնի են դարձել Երևանի Մամուլի ակումբի/ ԵՄԱ/ ամենամյա մրցանակաբաշխության 2019-ի հաղթողները: Մրցանակաբաշխության արարողությունը համընկել էր նաև Երևանի մամուլի ակումբի ծննդյան 24-րդ տարեդարձի հետ: Հնչեցին բազմաթիվ շնորհավորանքներ ՝ ուղղված մամուլի ակումբի ղեկավարությանը՝ տարիներ շարունակ մեդիա ոլորտին ներկայացուցիչներին կրթելու ու նոր գիտելիքներ փոխանցելու համար: ԵՄԱ ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում էր ԱՄՆ ՄԶԳ և Համայնքերի ֆինանսիստների միավորման համագործակցությամբ իրականացվող «Համատեղ» ծրագրի շրջանակներում: Ինչպես նշում է «Համատեղ» ծրագրի ղեկավար Արտաշես Աբրահամյանը՝ մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել լրագրողներին ավելի ակտիվ ու հետևողական լինել ՏԻՄ ոլորտի խնդիրները լուսաբանելու հարցում: Մարզային խնդիրները խորությամբ և ակտիվորեն լուսաբանելու համար ԵՄԱ-ի և համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակներին արժանացան Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության «Պահանջատեր համայնք, հաշվետու իշխանություն» հաղորդումը, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, Գյումրու «Ցայգ» հեռուստաընկերության Համայնքային կյանքի հետևողական և պրոֆեսիոնալ լուսաբանման և «Զանգեզուր» հեռուստաընկերության լրագրող Նելլի Միրզախանյանը՝ մարզային անցուդարձի օպերատիվ և հետևողական լուսաբանման համար: 1998-ից սահմանված ԵՄԱ մրցանակները հանձնվեցին Շողակաթ հ/ը խմբագիր Նելլի Ռաֆայելյանին՝ «Տարբերակ» հաղորդաշարում հանրային կարևորության թեմաները խորքային և բազմակողմանի ներկայացնելու և «Լրագիր.ամ» կայքի քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին՝ քաղաքական –վերլուծական հրապարակումների համար:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *