Տարեսկզբից Վանաձորի Նժդեհի 11 շենքի բնակիչները պայքարում են շենքին հարակից տարածքում փաստաթղթով Լիանա Սարգսյանին պատկանող ապօրինի շինարարության դեմ, ինչի համար սեփականատերը շինթույլտվություն չի ունեցել և տուգանվել է 200.000 դրամով: Բնակիչները մատնացույց են անում շինանյութը, նշելով, որ պատերազմական իրավիճակից օգտվելով բերել են տարածքը կառուցապատելու նպատակով:
Անհապաղ ապամոնտաժման պահանջով մատնացույց են անում երկաթյա ձողերը, համոզված, որ դրանք տեղադրված են սեփականության իրավունքով պատկանող տարածքից դուրս: ՎՔ Ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ Սուրեն Աբովյանը վստահեցրեց, որ երկուշաբթի օրը ևս մեկ անգամ տեղանքը քննության կառնեն:
Հաշվի առնելով մի շարք նորմատիվներ անգամ սեփականությամբ պատկանող տարածքում է արգելվում կառուցապատումը: Նրանց թվարկած նորմատիվներն էլ մասնագետի աչքով հակադարձում է Սուրեն Աբովյանը:
Սուրեն Աբովյանը շարունակում է, որ սեփականատերը տուգանվել է միայն օրենքի չիմացության պատճառով, ՙԵրկաթե ձողերը տեղադրել է առանց շինթույլտվության: Վստահեցնում է տարածքում առանց նախագծային փաստաթղթերի առկայության կառուցապատման թույլտվություն չեն տա:
Բնակիչները տեսախցիկից դուրս պատմում էին, որ սեփականատերն հաճախակի սպառնացել է իրենց, անգամ ծեծկռտուք է եղել նրա և բակի 90-ամյա տիկնոջ միջև:
Եթե գործն ընթացք չստանա բնակիչները պատրաստվում են դիմել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատախազություն:
Փաստաթղերով հողամասը կնոջ ՝ Լիաննա Սարգսյանի անունով է:
0 Մեկնաբանություն