Հենց նոր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպան Ինեսա Պետրոսյանի միջնորդությունը ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արամ Մանուկյանի`Պավլիկ Մանուկյանի որդու խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Որպես խափանման միջոց ընտրվեց Աժ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մի խումբ պատգամավորների երաշխավորությունը:
«Ելք» -ից Հայկ Կոնջորյանն ու Ալեն Սիմոնյանը Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար մուծել էին մեկ միլիոն դրամ գումար: Նրանք երաշխավորել են ամբաստանյալի պատշաճ վարքագիծն ու դատաքննությունից չխուսափելը:
0 Մեկնաբանություն