Պայմանագրային զինծառայությունը՝ բանակի կադրերը համալրելու այլընտրանք
Բանակ-հասարակություն կապն ամրապնդելուն ուղղված միջոցառումների շրջանակներում մարզպետարանում քննարկում էր՝ 3-րդ բանակային կորպուսի պատասխանատուների, դպրոցների զինղեկների, ՀԿ սեկտորի և համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը մանրամասնեց այն արտոնություններն ու երաշխիքները, որ սահմանված են պայմանագրային զինծառայողների և նրանց ընտանիքների համար՝ նշելով որ երկրի անվտանգության խնդիրներից ելնելով 20-40 տարեկան արական սեռի ներկայացուցիչներին հրավիրում են պայմանագրային զինծառայության:
0 Մեկնաբանություն