Մունետիկ

«Պետք չէ մարդկանց հիմարի տեղ դնել, պետք է ուղիղ տեքստով ասել՝ ինչ է տեղի ունենում»:Քրիստ Մարուքյան(տեսանյութ)

Վանաձորի ավագանու 2018-ի տարեվերջյան նիստին, ի թիվս այլ հարցերի, դարձյալ օրակարգում էր Տիգրան Մեծի պողոտայի 2/3 հասցեում՝ Շ. Ազնավուրի անվան այգու տարածքում գտնվող հողամասը՝ մրցույթով 10 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին հարցը՝ հողամասի վարձավճարի ամսական 21628 դրամ մեկնարկային գնով: Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը կոչ արեց համայնքի իշխանություններին բաց տեքստով ասել՝ ում է պետք տարածքը և ինչ նպատակի է ծառայելու, արդյոք կառուցապատամն իրավունք տալով՝ հետագայում այգում չի ստացվի այնպիսի պատկեր, ինչպես Վանաձորի «Արցախ» պուրակում: «Փորձը ցույց է տալիս, որ ամեն անգամ բարեկարգման անվան տակ ունենում ենք քաղաքի տեսքի այլանդակում»,- ասաց Մարուքյանը: Չնայած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց հարցին՝ այն ընդունվեց:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *