Մունետիկ

ՊՆ կոլեգիայի նիստ է անցկացվել

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են զինված ուժերի զարգացմանն առնչվող տարբեր հարցեր։ Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Մինչև օրակարգային հարցերին և զեկույցներին անցնելը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհավորել է ՀՀ անկախության օրվա առթիվ պարգևատրված սպաներին և պաշպանության նախարարությունում պատասխանատու պաշտոնների նշանակված ղեկավար անձանց՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *