Մունետիկ

«Պրոֆեսիոնալ առօրյա էնդոդոնտիա». վերապատրաստում Լոռու մարզի ստոմատոլոգների համար

Լսարանում Լոռու մարզի բժիշկ-ստոմատոլոգներն են.սպիտակ խալաթները ժամանակավոր մի կողմ դրել ու հանգստյան կիրակին նվիրել են Պրոֆեսիոնալ առօրյա էնդոդոնտիա թեմայով դասընթացին, որ վարում է փորձառու դասընթացավար Ստոմատոլոգիայի միջազգային դպրոցի տնօրեն, դասախոս. բժիշկ-ստոմատոլոգ Միխայիլ Պևզները։ Դասընթացը նախաձեռնել էր ԱԱԻ-ը, կազմակերպել՝ «Աղաբաբյան» դենտալ կլինիկան, ARKONA հունական կազմակերպությունն ու Լոռու մարզի ստոմատոլոգների ասոցացիան: Դասընթացի առաջին հատվածում՝ Միխայիլ Պևզներն անդրադարձավ Էնդոդոնտիկ ախտաբանության ախտորոշման, ատամների պահպանման չափանիշներից մինչև բուժման պլանի ու հեռացման, շարունակաբար ատամնախողովակի հակասեպտիկ մշակման, Էնդոդոնտիկ ախտաբանության բուժման ընթացակարգերին ու սխեմաներին, բուժումից հետո ատամների վերականգնմանը։ Կազմակերպիչների փոխանցմամբ 2 ամիս անց սպասվում է վերապատրաստման հաջորդ սեմինարը։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *