Մունետիկ

Սահմանադրության օրը՝ բարեկարգված ծաղկանոցով: «Սոխակյան դիզայն» տպագրատան հերթական նախաձեռնությունը

Տերյան 7 շենքի բնակիչներն ու «Սոխակյան դիզայն» տպագրատունը բակի մեծ ու փոքրով որոշել էին այս տարի Սահմանադրության օրն ավելի հիշարժան դարձնել ու տոնել այդ կարևոր օրը վերափոխված ու բարեկարգված բակում: Բնակիչները նախ տարածքի մաքրման աշխատանքներ են կատարել, մշակել հողը, տնկիներ տեղադրել: Օգնել են՝ ով ինչով կարող է: Բակի գործարարները շինանյութ են տրամադրել, շինարար հարևաններն էլ՝ նստարաններ տեղադրել: Բակի փոքրերը վստահ են՝ թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ այլ կերպ կլինի: Նրանք խոստացել են խնամել ծաղկանոցը: Մանարմասները՝ տեսանյութում:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *