Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լքում է «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հաստատել է պատգամավորը:
ՀՀԿ խմբակցությունը լքել են նաև պատգամավորներ Ֆելիքս Ցոլակյանը, Արթուր Գևորգյանը, Արտակ Սարգսյանը, Շիրակ Թորոսյանը, Արման Սահակյանը:
58 հոգանոց խմբակցությունում Ալեքսանյանի դուրս գալուց հետո մնաց 52 պատգամավոր:
0 Մեկնաբանություն