Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավորը Արշակ Վարդանյանը բավարարեց Սասնա Ծռեր ի անդամ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը և նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։
Նշենք, որ նրա համար անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը՝ մուծելով 1 մլն դրամ։
Այստեղ էին նաև օրեր առաջ ազատ արձակված Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գեւորգ Սաֆարյանը։
0 Մեկնաբանություն