Մունետիկ

Սեդա Քառյանի նախաձեռնած բարեգործական համերգը՝ վանաձորցի երգիչների կենդանի կատարմամբ

Վանաձորի բնակչուհի Սեդա Քառյանը ընկերների՝ Գուսան Արտակ Արամյանի, Արմեն Թումանյանի՝ Արմենչոյի օգնությամբ կյանքի է կոչել բարեգործություն նախաձեռնելու և իրականացնելու իր մանկության երազանքը: Բարեգործական համերգով նախ եղել են Վանաձորի տարեցների տանը, ապա այցելել են Վանաձորի մանկատուն: Մարդասիրական քայլի ճանապարհին Սեդային աջակցել են «Մատինյանի նշխարհ» ՍՊԸ, «Զեթմիքս էլեկտրոնիկս» ՎՄ-ը, «Արգամ Հակոբյան հրավառություն»-ը, Գյումրու «Անուշարան» գրուպը՝ իր քաղցր ընտրանիով, «Զալատոյե պոլե» ՍՊԸ-ի ԱՊԱՉԻ ապրանքանիշը, Կոկա-Կոլա ընկերության «Դոբռիյ» ապրանքանիշը, «Մանկան Ժպիտ» կազմակերպությունը, «Սյուզի մեյք ափ» իմիջ կենտրոնը, Արմեն Ոփյանը՝ իր ծաղիկի սրահով, «Գուրման լավաշ» -ը, «Սանդորա»-ն՝ իր հյութերով, անհատներ՝ ֆոտոլուսանկարիչ Արգիշտ Միրզոյանը, ԱՁ Սարգիս Քեշիշյանը, Գևորգ Աջամողլյանը, Նարինեն՝ իր ընտանիքով: Բարեգործների կողքին էր նաև «Բեկոն» ՍՊԸ՝ ի դեմս Վանաձորի մասնաճյուղի ղեկավար՝ Վլադիմիր Սահակյանի և մենեջեր Արթուր Ավագյանի (աջակցել էին երշիկների և նրբեշիկների մեծ տեսականիով): Համերգային ծրագիրը բազմաժանր էր, կենդանի կատարմամբ հնչեցին սիրված հայտնի, նաև հեղինակային երգեր: Համերգի ողջ ընթացքում նվագակցել է Ամենչո բենդը:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *