«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործը լսող Վերաքննիչ քրեական դատարանի կազմը խորհրդակցական սենյակից դուրս եկավ եւ հրապարակեց որոշումը։ Փոխվեցին բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը։ Բացի Ժիրայր Սեֆիլյանից, բոլորի դեպքում կիրառվեց ստորագրությամբ չհեռանալը: Ժիրայր Սեֆիլյանը, հաշվի առնելով պատգամավորների անձնական երաշխավորագրերը, կազատվի կալանքից ,երբ վճարվի գրավ։
Բոլորը դատարանի դահլիճից ազատ արձակվեցին, բացի Ժիրայր Սեֆիլյանից։ Նրանց համակիրները դիմավորում են երգ-եևաժշտությամբ։
Այսօրվա որոշմամբ պաշտպանների բողոքները բավարարվեցին մասնակի։ Կալանքի որոշումը փոխելով հանդերձ՝ Վերաքննիչ դատարսնը Հրայր Թոփչյանին, Գալուստ Գրիգորյանին, Ներսես Պողոսյանին, Սասունիկ Կիրակոսյանին դատապարտեց 2 տարի ազատազրկման,Գևորգ Սաֆարյանը՝ 2 տարի 6 ամսով , Ժիրայր Սեֆիլյանը՝ 5 տարի 6 ամսով ։
Հիշեցնենք՝ մարտի 20-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղավոր ճանաչվել և դատապարտվեցլ էր 10 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, իսկ Գևորգ Սաֆարյանը 5 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման:
Գործով մյուս ամբաստանյալներից Ներսես Պողոսյանը դատապարտվել էր 3 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:
Բոլոր ամբաստանյալների խափանման միջոց կալաքը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները
0 Մեկնաբանություն