՛՛Սերժը ձեզ պահապան՛՛: Ցուցարարները՝ դռներ փակող տնօրեններին:
Համահայկական ցույցին միացած վանաձորցի մի խումբ երիտասարդներ շարունակում են իրազեկման ակցիան, որ երկրում սկսվել է համընդհանուր շարժում, որը նախաձեռնել եւ գլխավորում է ԱԺ ՛՛Ելք՛՛ խմբակցության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այսօր՝ ապրիլի 20-ին, ժամը 18-ին Հայքի հրապարակում կրկին հավաքվելու կոչով երիտասարդները շրջել են գրեթե ամբողջ քաղաքով:
0 Մեկնաբանություն