Մունետիկ

Սեյսմիկ ակտիվությունը նվազել է․ խուճապը պետք է բացառել․ սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյան

Երեկ 3.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Բավրա գյուղում։ Ավելի ուշ` 17:07-ի սահմանում, երկրորդ երկրաշարժը գրանցվել է Սպիտակի տարածքում։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը 5-6 բալ է կազմել։ Երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում։ Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի հետ։

–Պարոն Պետրոսյան, ինչի հետևանք էր մեկ օրվա ընթացքում գրանցված երկու երկրաշարժը և հետցնցումները։

-ՀՀ տարածքը գտնվում է սեյսմաակտիվ գոտում։ Մեզ մոտ եղել են, լինում են և կլինեն երկրաշարժեր։ Ե՛վ Բավրայի, և՛ Սպիտակի երկրաշարժը տեղի են ունեցել մեզ ծանոթ սեյսմավտանգ գոտիներում։ Ամենավտանգավոր տեղերը սեյսմածին խզվածքների հատման հանգույցներն են։ Երկու երկրաշարժից հետո էլ եղել են հետցնցումներ։ Բավրայի երկրաշարժից հետո եղել է 3 հետցնցում, Սպիտակի՝ 12։ Սեյսմիկ ակտիվությունը նվազել է։ Այսօր որևէ երկրաշարժ չի գրանցվել։ Երկրաշարժերը լինում են մեծ քանակությամբ, բայց մենք զգում ենք դրանց մի մասը։

-Անհանգստանալու առիթ կա՞։ Բնակչության շրջանում նկատվում էր խուճապային տրամադրություններ։

-Բնակչության անհանգստությունը հասկանալի է։ Մարդիկ ցնցում են զգացել և դուրս են եկել տներից։ Բայց խուճապը պետք է բացառել։ Դա միայն վնասից որևէ այլ բան չի տա։ Մենք պետք է հասկանանք, որ ապրում ենք սեյսմավտանգ գոտում, սա մեր հողն է, ոչ մի տեղ չենք գնալու։ Սեյսմիկ ռեժիմի զարգացումը ցույց է տալիս, որ այսօրվա դրությամբ մենք տեսնում ենք սեյսմիկ ակտիվության որոշակի նվազում։ Սեյսմիկ ծառայությունում մարդիկ 24 ժամ հերթապահությունով են աշխատում։

Մանրամասները՝ տեսանյութում։

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *