Շտապ բուժօգնությունում կանչերի աճ է գրանցվել
2012թ-ի հունվարի մեկից մինչեւ 8-ը ներառյալ Վանաձորի բժշկական կենտրոն ՓԲԸ շտապ բուժօգնության բաժանմունքում նախորդ՝ 2011թ-ի համեմատությամբ նկատվել է կանչերի թվային աճ՝ 453 կանչի դիմաց 525-ը: Չնայած կանչերի քանակության աճ է գրանցվել, այնուամենայնիվ, սննդային եւ ալկոհոլային թունավորումներ չեն եղել, նկատվել է թունավորման 2 դեպք՝ շմոլ գազից եւ ացետոնից, ինֆեկցիոն 10 դեպք, եւ 16 վնասվածք, որոնցից 3-ը՝ ինքնավնասում: Գյուղական համայնքներից ստացված կանչերի թիվը նվազել է, նախորդ տարվա 29 դեպքի համեմատ 19-ը դեպք: Բժշկի ուղեգրով հիվանդանոց են տեղափոխվել միայն 3 հիվանդներ: Ոստիկանության միջնորդությամբ իրականացվել է 23 քաղաքացու հարբածության որոշում՝ հիմնականում ապահովագրության հետ կապված խնդիրներից խուսափելու նպատակով: Ուրախացնող են գրանցված ծննդյան 3 դեպքերը:
0 Մեկնաբանություն