Մունետիկ

«Սուարդի» շինընկերության աշխատակիցները ասֆալտը լցրել են դիտահորը և հեռացել. ահազանգում են բնակիչները

«Լոռի» հեռուստաընկերության թեժ գծին ստացված ահազանգի հետքերով եղանք Մոսկովյան 9 հասցեում: Բնակիչների փոխանցմամբ շինընկերության աշխատակիցները ասֆալտապատում իրականացնելուց հետո ասֆալտը լցրել են դիտահորը և հեռացել: Ժամեր անց այն քարացել է՝ կոյուղու մեջ առաջացնելով խցանում, ինչի հետևանքով ջուրը լցվել է հարակից սեփական տները:՝ Բնակիչների ահազանգը ստանալուն պես, «Վեոլիա» ընկերության աշխատակիցները եկել են դեպքի վայր։ Ժամեր շարունակ նրանք ջարդել ու դիտահորից պարաներով դուրս են բերել քարացած ասֆալտի ծանր կտորները: Բնակիչները անմասն չեն մնացել աշխատանքներից ու փորձել օգնել «Վեոլիա» ընկերության աշխատակիցներին։ Ավելի ուշ ՎՔ Կոմունալ տնտեսության և բարեկարգման բաժնից տեղեկացանք, որ տվյալ տարածքում ասֆալտապատում իրականացրել է «Սուարդի» իտալական շինընկերությունը:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *