Մունետիկ

Սպարտա մարզասրահը տոնում է հիմնադրման 1 տարին

Օրը տոնական է ինչպես Սպարտա մարզասրահի, այնպես էլ հաճախորդների համար՝ նշում են հիմնադրման 1 տարին: Հյուրերի հոսքը չէր դադարում, մինչ պաշտոնական մեկնարկը՝ վերհիշում են Սպարտայի հիմնադրման առաջին օրերն ու համեմատականներ տանում: Արդեն վերանորոգվել է Սպարտայի 2-րդ մարզասրահը, որտեղ «Մաուգլի» ծրագրի շրջանակներում արհեստավարժ մարզիչները կզարգացնեն մանկահասակ երեխաների ֆիզիկական կարողությունները, կյոկուսինկա կարատեի սիրահարներն էլ կանցնեն մարտարվեստի հմտություններ: Մարզասրահը հագեցած է ֆիտնեսով զբաղվելու համար անհրաժեշտ գույքով, սանիտարահիգենիկ բարձր պայմաններում՝ հաճախորդը գեղեցկացնում է կազմվածքը , զարգացնում է մկանները: Մարզի եզակի մարզասրահն է՝ հարմարեցված հաշմանդամների պահանջներին՝ թեքահարթակից մինչև բազմաֆունկցիոնալ, մկանները զարգացնող մարզագույք:

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *