Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ հարավային ցիկլոնի ազդեցությամբ պայմանավորված՝ մայիսի 23-25-ին՝ հատկապես կեսօրից հետո, հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է քամու ուժգնացում՝ վայրկյանում 25-30 մետր արագությամբ, առանձին բնակավայրերում՝ 30-35 մետր, որը համարվում է վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթ։
Երևանում և Արարատյան դաշտում մայիսի 24-25-ին քամու առավելագույն արագությունը կանխատեսվում է վայրկյանում՝ 20-22 մետր:
0 Մեկնաբանություն