Մունետիկ

Ստեփանավան և Թումանյան խոշորացված համայքների ՏԻՄ ներկայացուցիչները բնակիչների հետ քննարկել են համայնքում աղբահանության ոլորտի խնդիրները

 «Մասնակցային մոնիթորինգ` հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ստեփանավան և Թումանյան խոշորացված համայքների ՏԻՄ-ի ներկայացուցիչներն ու բնակիչները  քննարկել են աղբահանության ոլորտին առնչվող համայնքային խնդիրները մեկ սեղանի շուրջ: Պատահական չէր նաև համաքաղաքային  քննարկման ձևաչափը:

 «Մասնակցային մոնիթորինգ` հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ստեփանավան խոշորացված համայնքի համայնքապետի օգնական, տնտեսական զարգացման պատասխանատու  Նարեկ Այվազյանը նախ լսել է բարձրացրած հարցերը, ապա և իրազեկել աղբահանության ոլորտին առնչվող առաջիկա ծրագրերի մասին:

Լոռու մարզում «Մասնակցային մոնիթորինգ` հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի գործընկերը  ՀԿ կենտրոնն է: Ծրագրի ոլորտային թիրախները 3-ն են` աղբահանություն, լուսավորություն և ճանապարհաշինություն:

Ծրագիրն իրականացնում է Գյումրու` «Կոմպասս» հկ-ն` գործընկեր կառույցների աջակցությամբ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:

 

0 Մեկնաբանություն

Թողեք Ձեր մեկնաբանությունը

Ձեր մեկնաբանությունը կավելացվի մեր մոդերատորների հաստատումից հետո *