«Լուսավոր Հայաստան» կուսակցության թիմը` կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ քարոզչության վերջին օրը հարգանքի տուրք մատուցեցին Վանաձորի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում տեղադրված 88-ի աղետի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, ծաղիկներ խոնարհեցին:
Էդմոն Մարուքյանը աղետի գոտի ցավոտ խնդրի շուրջ հստակ դիրքորոշում ունի` թալանից վերադարձված գումարները ուղղել տնակային ավանների բնակիչներին բնակարանով ապահովելուն: Ասում է՝ բանաձևը հավանության է արժանացրել նաև վարչապետը: Շարունակում է` Գյումրիում և Սպիտակում աղետի հետևանքով տնակներում հայտնված ընտանիքներին բնակարանով ապահովելու համար ընդհանուր առմամբ մոտավորապես 50 մլն դոլար է անհրաժեշտ:
Քանի որ դեկտեմբերի 7-ը քարոզարշավի վերջին օրն է, ամփոփելով այն Մարուքյանը նշում է՝ «Լուսավոր Հայաստան»-ը կլինի զսպող քաղաքական ուժ խորհրդարանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
0 Մեկնաբանություն