52-ամյա Մարիամ Բուլղադարյանի ընտանիքը տարիներ շարունակ երազել է սեփական տուն ունենալու մասին: Ավագ որդին հարս է բերել այս տնակում, հետագայում անհարմարությունների պատճառով առանձնացել է, 5 երեխաների կարիքները փոքրիշատե հոգում են Մարիամն ու ամուսինը՝ կթվորությունից մինչև շինարարության պատահական աշխատանքներ կատարելով: Մարիամի որդին միակը չէ, որ տնակից է զորակոչվել բանակ և վերադարձել վիրավոր, Վանաձորի Սանկտ Պետերբուրգի տնակավանում նույն ճակատագիրը կրկնվում է տարբեր ընտանիքներում:
0 Մեկնաբանություն